Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փառք մեր ոսկե տղային

Փառք մեր ոսկե տղային
13.04.2013 | 20:55

Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը շքեղ ավարտ ունեցավ հայերիս համար: Դեռ նախօրեին էի զգուշացրել, որ Հայաստանի ընտրանու լիդեր, գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը հաՃելիորեն կուրախացնի բոլորիս: Ուրախացրեց ու այն էլ ինչպես: Պոկում վարժությունում հաջորդաբար սանձահարելով 155, 160, 165 կգ կշռող ծանրաձողն ու ապահովելով փոքր արծաթե մեդալ` մեր տասնվեցամյա հսկան պարզապես գերազանցեց բոլոր սպասումները երկրորդ վարժությունում: Քանի որ առաջնությունն իր մանրամասների մեջ ներկայացնելու ենք թերթի երեքշաբթի օրվա համարում, բավարարվենք` ասելով, որ երկու ցենտներ կշռող ծանրաձողին մոտեցումը ոսկե եղավ թե վարժությունում, թե երկամարտում: Երկամարտի 365 (165+200) կգ արդյունքով տասնվեցամյա Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` ապացուցելով, որ աշխարհում ուժեղագույնն ինքն է: Փառք մեր ոսկե տղային:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ